71

Հայաստանը մտադիր է ձեռք բերել հնդկա-իսրայելական «MR-SAM» պաշտպանական նորագույն համակարգ․ «Bulgarianmilitary»

Բուլղարական պաշտպանության համակարգին կից մամուլը գրում է․ «Քանզի Հայաստանը կամաց-կամաց դադարեցնում է հույսը դնել միայն ռուսական զինամթերքի վրա, Երևանը որդեգրում է ավելի նպաստավոր ներքին և միջազգային քաղաքականություն։ Զեկույցները ցույց են տալիս, որ Հայաստանը հատկապես հետաքրքրված է «Barak 8» «երկիր-օդ» հրթիռային համակարգով, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է (հայտնի է նաև որպես «LR-SAM» կամ «MR-SAM»):

Հնդկա-իսրայելական «երկիր-օդ» հրթիռը համատեղ մշակում են Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունն ու Իսրայելի օդատիեզերական արդյունաբերությունը: Այն նախատեսված է օդային տարբեր սպառնալիքների դեմ կայուն հակաօդային պաշտպանություն ապահովելու համար:

Տպավորություն է, թե Հայաստանը փնտրում է «երկիր-օդ» հրթիռային համակարգերի ավելի ժամանակակից համարժեքները, որոնք ներկայումս կիրառում է։ Այժմ Հայաստանը շահագործում է «S-300» «երկիր-օդ» հրթիռային համակարգը, որը կարողության առումով համարվում է «Barak 8»-ի նախնական համարժեքներից մեկը։

Ռուսաստանի մշակած «S-300» համակարգը նախատեսված է օդանավերից, թևավոր և բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար՝ տալով հակաօդային պաշտպանության համապարփակ լուծում:

Add new comment