Ռուսաստան-Հյուսիսային Կորեայի կնքած պայմանագիրը ներառում է փոխադարձ պաշտպանության կետ․ Պուտին
Չորեքշաբթի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների ստորագրած ռազմավարական գործընկերության պայմանագիրը ներառում է փոխադարձ պաշտպանության կետ, որով յուրաքանչյուր երկիր պարտավորվում է օգնել մյուսին հետ մղել արտաքին ագրեսիան, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին «Դետքը» տեղեկանում է «Reuters» լրատվականից։
«Այսօր ստորագրված համապարփակ գործընկերության համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է փոխադարձ օգնություն այս համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում»,- նշել է Պուտինը։ Վերջինս ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այն երկրների հայտարարություններին, որոնք համաձայնել են թույլ տալ Ուկրաինային հարվածել Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին Արևմուտքի մատակարարած զենքով։ «Սրանք պարզապես հայտարարություններ չեն, դա արդեն տեղի է ունենում, և այս ամենը կոպտագույն խախտում է այն սահմանափակումների, որոնք արևմտյան երկրները ստանձնել են միջազգային տարբեր պարտավորությունների շրջանակում»,- ասել է Պուտինը։
Add new comment