Բաքուն ու Իտալիան քննարկել են ռազմական ոլորտի համագործակցությունը
Բաքվի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը այցելել է Իտալիա։ Նա հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի հետ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» լրատվական կայքը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Բաքվի Հանրապետության (խմբ.) և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա։
Քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Add new comment