Բայդենի բանակցությունները Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ Պուտինին պատերազմի հրահրեցին
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին նախագահ Ջո Բայդենի հռետորաբանությունը դրդել է Վլադիմիր Պուտինին ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «All-In Podcast» հեռուստաալիքով զրույցի ժամանակ, հայտնում է «Liga News»-ը։
«20 տարի շարունակ ես լսում էի, որ եթե Ուկրաինան մտնի ՆԱՏՕ, դա իսկական խնդիր կլինի Ռուսաստանի համար: Ես դա երկար ժամանակ լսել եմ: Եվ կարծում եմ, որ իսկապես դրա համար է սկսվել այս պատերազմը:Բայդենը սխալ բաներ էր խոսում։ Սխալ բաներից մեկը, օրինակ` «Ոչ, Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ»»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախկին նախագահը կարծում է, որ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ռազմական գործողությունը պայմանավորված էր Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի ձգտումով։ Թրամփը կրկնել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը չէր սկսվի։ «Բայց եթե նայեք Բայդենի հռետորաբանությանը, նա հակառակն էր ասում, ինչ իմ կարծիքով դուք պետք է ասեիք: Խելքից դուրս բաներ է խոսում»,- ավելացրել է ԱՄՆ նախագահի թեկնածուն։
Add new comment