Տարածաշրջանում առանց Թեհրանի դիրքորոշումը հաշվի առնելու ոչ ոք չի կարող որոշում ընդունել. Իրանի նախագահի ԺՊ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը հայտարարել է, որ այսօր տարածաշրջանում առանց Թեհրանի դիրքորոշումը հաշվի առնելու ոչ ոք չի կարող որոշում ընդունել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Մոհբերը ելույթ է ունեցել Ռեշտ-Կասպյան երկաթուղու շահագործման արարողության ժամանակ։ Նա շեշտել է, որ հարևանների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի նոր մոտեցման շնորհիվ Թեհրանին հաջողվել է կապեր հաստատել և հարցեր լուծել տարածաշրջանի բոլոր երկրների հետ։
Մոհբերը համոզմունք է հայտնել, որ որոշ երկրներ երազում են անդամագրվել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը, ներկա գտնվել Եվրասիայում, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նա հավելել է, որ այսօր Թեհրանը կապի մեջ է այդ կազմակերպությունների անդամ բոլոր երկրների հետ։
Հիշեցնենք, որ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը մայիսի 20-ից ժամանակավորապես կատարում է հանրապետության նախագահի պարտականությունները՝ մինչև Իրանում նախագահական ընտրությունների անցկացումն ու նոր նախագահի ընտրությունը։ Արտահերթ ընտրությունները Իրանում տեղի կունենան հունիսի 28-ին, դրանցում Մոհբերն իր թեկնածությունը չի առաջադրել։
Add new comment