«Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական երկու անօդաչու է խփել Սև ծովի երկնքում». Սևաստոպոլի նահանգապետ
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը տեղեկացրել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) ուկրաինական երկու անօդաչու է խփել Սև ծովի երկնքում։
«Այս պահի իրավիճակը. խփվել է 2 անօդաչու թռչող սարք Սև ծովի երկնքում։ Մեր ուժերը և ՀՕՊ միջոցները շարունակում են հետ մղել գրոհը»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։ Նահանգապետը նաև բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել, տեղեկացրել է «Ведомости»-ն։
Փետրվարի 9-15-ին Սևաստոպոլի բնակիչները մի քանի անգամ ուժեղ ձայներ են լսել շրջանում։ Ըստ Ռազվոժաևի՝ ռուս զինվորականները հրետանային հաշվարկների վարժանքներ են իրականացնում։ Նախօրեին՝ փետրվարի 15-ին, տեղի են ունեցել ՀՕՊ միջոցների վարժանքներ, նշել է նա։ Նահանգապետն ընդգծել է, որ իրադրությունը քաղաքում հանգիստ է։ Նա բնակիչներին կոչ է արել չանհանգստանալ։
Add new comment