detq

Թրամփը խոստացել է՝ ընտրվելու դեպքում մինչև իր երդմնակալությունը կլուծի ռուս-ուկրաինական հակամարտnւթյnւնը

Միացյալ Նահանգների նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությունը կկարգավորի մինչև իր երդմնակալության արարողությունը։

Ըստ «Դետք»-ի՝ ամերիկյան «Fox News» լրատվականը հայտնում է, որ Թրամփն այս մասին ասել է Ֆիլադելֆիայում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը։

ԱՄՆ նախկին նախագահը շեշտել է, որ իրեն կհաջողվի վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սարսափելի հակամարտությանը նախքան Օվալաձև աշխատասենյակ մտնելը։ «Նախքան ես կհասնեմ Օվալաձև գրասենյակ, կարճ ժամանակ անց, երբ մենք կհաղթենք նախագահական ընտրություններում, ես կկարգավորեմ սարսափելի հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է նա:

Թրամփը միևնույն ժամանակ պնդել է, որ ինքը կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին, որոնցում պետության ղեկավարի պաշտոնի համար կմրցեն գործող նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։
 

Add new comment