Բելառուսը և Տաջիկստանը քննարկել են Մինսկում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «BelTA»՝ տեղեկանալով Բելառուսի պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարարները քննարկել են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքները, որը տեղի կունենա Մինսկում 2024 թվականի հուլիսի 3-ին։
Add new comment