Submitted by detq-editor on
«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում դիրքորոշման փոփոխություններ չկան»․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում դիրքորոշման փոփոխություններ չկան»․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

«Դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում դիրքորոշման փոփոխություններ չկան, երկրները դեռ կենտրոնացած են Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում մնացել է անփոփոխ։ Մենք բազմիցս ասել ենք, որ Ուկրաինան դառնալու է դաշինքի անդամ, բայց հիմա կենտրոնացած ենք պատերազմում Ուկրաինայի հաղթանակի վրա։ Ուկրաինային ինտեգրելու, եվրատլանտյան համագործակցության ուղղությամբ նրա շարժն ապահովելու միակ ճանապարհն այն է, որ Ուկրաինան շարունակի գոյություն ունենալ որպես ինքնիշխան և անկախ պետություն»,- ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումից հետո։

Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը դեռ «աշխատում է երկարաժամկետ հիմունքներով՝ օգնելով Ուկրաինային խորհրդային ժամանակաշրջանի զենքերից, դոկտրիններից և չափանիշներից անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, բարելավել պաշտպանության և անվտանգության հարցերում համատեղելիությունը»։

Add new comment