Submitted by A.Gevorgyan on
hdsu

Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է ուղարկել Հայաստանին

«Աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Օրեր առաջ Հայաստանին ներկայացրինք վերջին նախագիծը»,- այս մասին ասել է Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս կետ կա Բաքվի Հանրապետության (խմբ.) նկատմամբ տարածքային պահանջի վերաբերյալ. «Սա խաղաղության ամենամեծ խոչընդոտներից մեկն է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»:

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ շարունակվում է աշխատանքը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. «Առաջընթաց է արձանագրվել դրական ուղղությամբ: Աշխատանքները շարունակվում են սահմանազատման հանձնաժողովների միջև, և մոտ ապագայում մենք ականատես կլինենք դրական նորությունների»:

Add new comment