«Խաղաղության խաչմերուկը» կարող է լավ հիմք դառնալ ՀՀ–Չինաստան գործակցության համար. դեսպան․ «Sputnik Արմենիա»
Հայաստանի իշխանության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լավ հիմք դառնալ Երևանի և Պեկինի համագործակցության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Չինաստանի դեսպան Ֆան Յոնը։
ՉԺՀ ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ ասել են, որ Չինաստանում կարևորում են Հայաստանի իշխանության նախագիծը։ Իսկ հունիսի 3-ին առաջին բեռնատարն է Շանհայից Հայաստան ժամանել այս նախագծի շրջանակում։
«Այժմ ակտիվ հետևում ենք բոլոր նորություններին և հատկապես այն լուրերին, որոնք կապված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ։ Եվ հնարավոր է, որ ապագայում արդեն զարգացնենք համագործակցությունը հենց այդ համատեքստում։ Հուսով եմ, որ դա շատ լավ հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համար․․․ Մենք աջակցում ենք այդ նախագծին»,- նշեց դիվանագետը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Add new comment