Բայրամովը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ռազմավարական համագործակցությունը
Բաքվի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բաքվի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր, միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ընդգծվել է «Միջին միջանցքի» և համատեղ համագործակցության աշխատանքների կարևորությունը։
Add new comment