ԵԽ պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի Հանրապետության և Ռուսաստանի քննադատությունների, բացասական արձագանքի ու սպառնալիքների։ Պատգամավորներն իրենց հայտարարությամբ շեշտադրել են, որ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշել են, որ «Ռուսաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ․) ռեժիմների կողմից Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինը Հարավային Կովկասում հակամարտություն է հրահրում, ևս մեկ անգամ փաստում են, որ երկու երկրների միջև առկա է դավադրություն, որը դեռ 2023 թվականի սեպտեմբերին հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայերի էթնիկ զտմանը»։
Եվրախորհրդարանականները զարմանք են հայտնել, որ ավտորիտար և ագրեսոր երկրները, ինչպիսիք են Բաքուն և Ռուսաստանը, դատապարտում են ԵՄ անդամ երկիր Ֆրանսիային՝ ձգտելով օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Add new comment