Բաքվում արտահերթ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 1-ին
Իլհամ Ալիևը ցրել է երկրի խորհրդարանը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել սեպտեմբերի 1-ին։
Համապատասխան հրամանը հրապարակվել է նախագահական կայքում։
Բաքվի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը ցրելու և ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է նախագահին։
Նշենք, որ հունիսի 21-ին տեղի ունեցած խորհրդարանի լիագումար նիստում խորհրդարանը դիմել է նախագահին արտահերթ ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ։
Add new comment