դետք

Իրանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ 2 հեռուստաբանավեճ կանցկացվի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրությունների 2-րդ փուլից առաջ նախագահի թեկնածուներ Մասուդ Փեզեշքիանի և Սայիդ Ջալիլիի միջև երկու բանավեճ կանցկացվի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ առաջին բանավեճը կկայանա այսօր, իսկ երկրորդը` վաղը՝ հուլիսի 2-ին։

Բացի դրանից` կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր Իրանի նախագահի պաշտոնի երկու հավակնորդի մասին, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի շրջանակում ժողովրդի առաջ նրանց ելույթները։

Հիշեցնենք, որ Իրանի արտահերթ նախագահական ընտրություններն անցել են երկրորդ փուլ այն բանից հետո, երբ ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել ձայների 50%-ից ավելին։ Առաջին փուլի արդյունքներով ամենաշատ քվեները ստացել էին ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ջալիլին։
 

Add new comment

From the author