ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմական դաշինքն իր միջուկային դոկտրինը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է ճապոնական «Yomiuri» պարբերականին տված հարցազրույցում։
Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում։ «Անմիջական սպառնալիք չկա. ՆԱՏՕ-ն իր միջուկային ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում»։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ում հնարավոր իշխանափոխությունը։ Նրա համոզմամբ՝ անկախ ընտրությունների արդյունքներից` Վաշինգտոնը կմնա ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը»։
Ստոլտենբերգը հավելել է, որ Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, սակայն վերջինս վիճարկում է արժեքները, շահերը և անվտանգությունը` Պեկինին մեղադրելով Թայվանին սպառնալու և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի Դաշնությանն աջակցելու համար։
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` դաշինքը մտադիր է ամրապնդել հարաբերություններն Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ։
Add new comment