Submitted by detq-editor on
Բերձորի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը

Բերձորի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը, որի նպատակն է Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:

«Բարձր ենք գնահատում Վեհաժողովի և ձեր՝ որպես համազեկուցողներ, աշխատանքը և ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց առաջին օրերին հայտարարությամբ եք հանդես եկել»,- նշել է ԱԺ խոսնակը՝ արժևորելով Վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Բերձորի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:

Add new comment