Submitted by A.Gevorgyan on
hyus

Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է․ Ալիև

Իլհամ Ալիևն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Ալիևը նշել է, որ բարդ է 1-2 տարում լուծել 28 տարվա ընթացքում չհամաձայնեցված հարցերը։

Նա նշել է, որ Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ.) միջև բովանդակային բանակցությունները սկսվել են գրեթե դեկտեմբերին. «Որովհետև մինչ այդ Հայաստանը ցանկանում էր խաղաղության պայմանագրում ներառել ԼՂ-ի կարևորագույն հարցը, և դա անընդունելի էր։

Բաքվի բռնապետը դա համարել է իր երկրի ներքին խնդիրը։

«․․․ Բանակցությունները շարունակվում են ընդամենը 6 ամիս՝ սկսած դեկտեմբերից։ Դա ժամանակ է պահանջում, և, իհարկե, խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որովհետև այն տարածքային պահանջներ է պարունակում Բաքվի (խմբ.) նկատմամբ, և մինչև դա տեղի չունենա, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Սա ակնհայտ է»,- ասել է նա։

Add new comment