Submitted by detq-editor on
դետք

Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան սկսել են Սև ծովի ականազերծման գործողությունը

Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան Սև ծովի ականազերծման համատեղ գործողություն են սկսել Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող նավերի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» փոխանցմամբ հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ Թուրքիայի գլխավորած ականազերծման նախաձեռնությունն արդեն մեկնարկել է Սև ծովում:

Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սև ծովի ականազերծման խմբի շրջանակներում Ռումինիայի և Բուլղարիայի հետ համատեղ աշխատանքի մեկնարկի մասին:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը պարզաբանել է, որ այդ խմբի ստեղծումը պայմանավորված է Ուկրաինայի հակամարտության պատճառով Սև ծովում անվտանգության պայմանների վատթարացմամբ:

2022 թվականին Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Սև ծովում զգալիորեն ավելացել է ծովային ականների քանակը, ինչը վտանգ է ստեղծել նավագնացության և հատկապես շատ երկրների համար կենսական նշանակություն ունեցող հացահատիկի տեղափոխման համար։

Սև ծովի ականազերծումը տարածաշրջանի երկրների համար դարձել է առաջնային խնդիր՝ առևտրային ուղիների անվտանգությունն ապահովելու և հումանիտար աղետը կանխելու համար:

Add new comment