98465

Ուշագրավ զարգացումներ Իրանում. ավելի ուշադիր դառնալու պատճառ ունի նաև Հայաստանը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Իրանի նախագահական ընտրություններում առաջին անգամ 2005 թվականից հետո, երբ երկրորդ փուլով նախագահ ընտրվեց Մահմուդ Ահմադինեժադը, հուլիսի 5-ին տեղի է ունենալու երկրորդ փուլ: Երկրորդ առանձնահատկությունը հանգում է քվեարկության արդյունքների աշխարահագրությանը:

Բարեփոխական Մասուդ Փեզեշքյանը առաջին փուլում առաջատար էր 31 նահանգներից 16-ում, Սայիդ Ջալիլին՝ 15-ում:

Ու ինչն է ուշագրավ՝ Փեզեշքյանը օգտին քվեարկել են այսպես կոչված բոլոր էթնիկ նահանգները, ինչպիսիք են առավելապես ադրբեջանաբնակ Արևմտյան ու Արևելյան Ադրբեջանը, Արդեբիլը, Զենջանը, քրդաբնակ Քուրդիստան, Իլամ, Քերմանշահ, քրդերով և խորասանյան թուրքերով բնակեցված Հյուսիսային Խորասան, լուրաբնակ Լուրեսթան, առավելապես թալիշներով և գիլաքցիներով բնակեցված Գիլան, թուրքմենաբնակ Գոլեսթան,  բելուջաբնակ Բելուջիստան նահանգները: Էթնոքաղաքական գործոնը իրանական ներքին քաղաքականության մեջ վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ նշանակություն ու  նաև գեոքաղաքական բովանդակություն է ստանում, ինչը լուրջ մտահոգության առիթ է իրանական քաղաքական էսթեբլլեշմենթի համար: Մտահոգվելու ու իրանական զարգացումների նկատմամբ ավելի ուշադիր դառնալու պատճառ նաև մենք ունենք»:

 

Add new comment

From the author