Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գլավչևը՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին
«Բուլղարական զորքեր Ուկրաինա ուղարկելու մասին խոսք լինել չի կարող, նման թեմա չի քննարկվել և չի քննարկվելու»,- հայտարարել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիմիտար Գլավչևը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ Բուլղարիայի դիրքորոշման վերաբերյալ խորհրդարանում լսումների ժամանակ։
Նա վստահեցրել է, որ դիրքորոշման մեջ մտահոգիչ ոչինչ չկա, հաշվի են առնվում Բուլղարիայի ազգային և դաշնակցային շահերը, ավելին` դիրքորոշումը նույնիսկ չի ակնարկում Ուկրաինայում բուլղարական զորքերի մասնակցության մասին։
Ըստ Գլավչևի` Վաշինգտոնում գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաները վերաբերում են Ուկրաինային աջակցելուն, դաշինքի զսպման և պաշտպանական ներուժի ամրապնդմանը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ դաշինքի գործընկերության խորացմանը՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի հետ:
Add new comment