Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը․ «Ազատություն»

Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը, «Ազատությանը» հայտնել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։

Ըստ նույն աղբյուրների` «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։

Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա` պահանջելով, որ Բաքուն ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների` Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։

Կուլիսներում շարունակվող բանակցությունների ֆոնին Հայաստանի արտգործնախարարն էր անցած մայիսին մեկնել Հունգարիա՝ հույս հայտնելով, որ հուլիսից մինչև այս տարեվերջ Եվրամիության նախագահությունը ստանձնող Բուդապեշտը չի խոչընդոտի Բրյուսելի հետ Հայաստանի խորացող կապերը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Add new comment