Թուրքիայում հետ են կանչել ռադիոկայանի լիցենզիան, որի եթերում հիշատակվել է Ցեղասպանությունը
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը «Açık Radyo» ռադիոկայանից հետ է կանչել հեռարձակման լիցենզիան: Այս մասին ասվում է ռադիոկայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Açık Radyo»-ն առայժմ պաշտոնական ծանուցում չի ստացել, սակայն ոչ պաշտոնական կարգով նրանց արդեն տեղեկացրել են խորհրդի` հուլիսի 3-ին կայացրած որոշման մասին։
Նշենք, որ ռադիոկայանն ավելի վաղ տուգանվել էր այն բանի համար, որ հյուրերից մեկը ապրիլի 24-ին հիշատակել էր Հայոց ցեղասպանության մասին:
Add new comment