Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում երրորդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքում կան երկրներ, որոնք ճանապարհ են հարթում երրորդ համաշխարհային պատերազմի համար, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է խաղաղության մասին։ Այս մասին լրագրողներին ասել է Էրդողանը ՇՀԿ գագաթնաժողովից վերադառնալուց հետո։
Էրդողանը մասնավորապես նշել է,- «Ակնհայտ է, որ զենքի վաճառողներին փող է պետք, իսկ զենքի վաճառողների շուկան Արևմուտքն է»։
Նրա խոսքով` Թուրքիան հուսով է, որ ուկրաինական հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա և չի վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի:
Add new comment