detq

Իրանի նախագահ է ընտրվել թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում նախօրեին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Փեզեշքիանը ստացել է ձայների մոտ 53․6%-ը։ Քվեաթերթիկների մշակման արդյունքներով Փեզեշքիանը հավաքել է 16․3 միլիոն ձայն, իսկ  նրա մրցակից պահպանողական Սայիդ Ջալիլին՝ 13․5 միլիոն ձայն։

Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 49․8 տոկոս:

Մասուդ Փեզեշքիանը որպես Իրանի նախագահի թեկնածու է գրանցվել նաև 2013 և 2021 թվականների ընտրություններին, սակայն պարտվել է մի դեպքում Հասան Ռոհանիին, մյուսում՝ Էբրահիմ Ռայիսիին։ Նա 2001-2005 թվականներին զբաղեցրել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ ընտրություններ էին նշանակվել այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել էր մայիսի 19-ին տեղի ունեցած ուղղաթիռի վթարից։

 

Add new comment

From the author