դետք

Բարեկամության ձեռքը մեկնելու եմ բոլորին. Մասուդ Փեզեշքիան

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հետընտրական առաջին հայտարարությամբ է հանդես եկել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին իր օգտին քվեարկելու համար։

Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահն ընդգծել է, որ այժմ համագործակցելու ժամանակն է հանուն Իրանի շահերի։ 

«Նախագահական ընտրությունների մրցակիցներն իմ եղբայրներն են։ Բարեկամության ձեռքը մեկնելու եմ բոլորին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը, որը ստացել է ձայների 53․6 տոկոսը։ Նրա մրցակից, պահպանողական Սայիդ Ջալիլիի օգտին է քվեարկել իրանցիների 46․4 տոկոսը։
 

Add new comment

From the author