դետք

ԱՄՆ-ն հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զnրավարժությունները

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ԱՄՆ-ում որոշում են կայացրել անորոշ ժամանակով հետաձգել Վրաստանի հետ նախատեսված համատեղ զորավարժությունները երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով: Ըստ «Դետք»-ի՝ «Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ այս մասին հայտարարություն է տարածել Պենտագոնը։

«Միացյալ Նահանգները նախաձեռնել է ամերիկա-վրացական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում: Այս վերանայման շրջանակում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի «Noble Partner» զորավարժությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ համատեղ զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։

ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները, չնայած երկրի բնակչության և արևմտյան գործընկերների դժգոհություններին, ընդունեցին օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքը, որը արտասահմանից 20 տոկոս և ավելի ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներին պարտավորեցնում է ֆինանսական հաշվետվություն ներկայացնել։ Օրենքի ընդդիմախոսները պնդում են, որ այս օրենքն ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պահանջով, քանի որ գրեթե նույնությամբ կրկնում է այդ երկրում գործող օրենքի դրույթները, թեպետ նման օրենք գործում է նաև ԱՄՆ-ում դեռևս 1938 թվականից։

Add new comment

From the author