Ֆիդանը դժգոհություն է հայտնել Հայաստանին արևմտյան երկրների ցուցաբերած աջակցության առնչությամբ
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ.) միջև ներկա բանակցային գործընթացը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս մասին հուլիսի 6-ին նա հայտարարել է օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպությանը մասնակցող երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
«Այս համատեքստում հատկապես բարձր ենք գնահատում Բաքվի ամուր վճռականությունը և համաձայնագրի կնքման հարցում նրա դրական մոտեցումը։ Բայց մեզ չի բավարարում արևմտյան որոշ երկրների անհավասարակշիռ վերաբերմունքը, որոնք բացահայտ նախապատվությունը տալիս են Հայաստանին և անտեսում Բաքվի մտահոգությունները»,- ասել է Ֆիդանը։
Add new comment