Submitted by A.Muradyan on
detq

Ղազախստանում սկսվել են ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ 

Ղազախստանում մեկնարկել են «Birlestik-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ:

Զորավարժություններին ներգրավված են ավելի քան 4 հազար մասնակից, 700 միավոր ռազմական տեխնիկա:

Հիմնական նպատակն է ստուգել ցամաքային զորքերի, օդային հետախուզության, ծովային հատուկ նշանակության ուժերի, մարտական ավիացիայի և ռազմանավերի ճկուն արձագանքը ռազմական հակամարտության դեպքում մարտական առաջադրանքների կատարման ժամանակ:

Զորավարժությունների վերջին օրը նախատեսվում է մշակութային միջոցառում անցկացնել:

Add new comment