Submitted by M. Gasparyan on
default

ՆԱՏՕ-ի անդամները «չեն կարող աչք փակել» Գազայի վրա. Թուրքիա

Երեքշաբթի Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել դիրքորոշում ընդունել Գազայի հատվածի դեմ Իսրայելի «ագրեսիայի» հարցով, ասել է երկրի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։

«Մենք՝ աշխարհի ամենահզոր պաշտպանական կազմակերպության անդամներս, չենք կարող աչք փակել գլոբալ ամենահրատապ խնդիրներից մեկի՝ Գազայում ծավալվող մարդկային հսկայական աղետի վրա։ Այս արյունահեղությունը և Իսրայելի կոտորածները պետք է դադարեցվեն»,- նշել է Քուրթուլմուշը ԱՄՆ-ում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական գագաթնաժողովում։

Վերջինս մինչև հուլիսի 10-ը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու գագաթնաժողովին, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրների, ինչպես նաև Ուկրաինայի խորհրդարանական առաջնորդները, այդ թվում՝ խորհրդարանի 23 խոսնակները:

«Կա լուրջ վտանգ, որ այս իրավիճակը կվերածվի տարածաշրջանային պատերազմի: Համաշխարհային անվտանգության վերաբերյալ մեր քննարկումներում մենք պետք է համահունչ լինենք մարդկության ընդհանուր ճակատին, որն աջակցում է թափանցիկությանն ու արդարությանը: Մենք դաշնակիցներին կոչ ենք անում «այլևս ոչ» հայտարարել Նեթանյահուի կառավարության ագրեսիային»,- հավելել է նա։

 

 

Add new comment