Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը կարևոր դեր է խաղացել Կովկասում ճգնաժամի կարգավորման գործում. Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը կարևոր դեր է խաղացել Կովկասում ճգնաժամի կարգավորման գործում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Քանաանին Իրանի քաղաքականությունն անվանել է տարածաշրջանային անվտանգության ապահովման երկրի՝ ջանքերի օրինակներից մեկը։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության վարչակազմը զգալի առաջընթաց է գրանցել իր բարիդրացիական քաղաքականության մեջ։

Իրանցի պաշտոնյան մատնանշել է հարևան երկրների հետ մշակութային, առևտրային և քաղաքական հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային որոշ երկրների հետ կապերի վերականգնումը, որոնց հետ երկիրը խզել է կապերը, ինչպես նաև Իրանի արդյունավետ դերը տարածաշրջանային և արտատարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցում անվտանգության և կայունության ստեղծման գործում: 

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է նաև, որ երկրի կառավարությունը կարող է օգտագործել միջազգային կազմակերպությունների հնարավորությունները՝ միջազգային կարևոր խնդիրները լուծելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության արդյունավետ անդամ դառնալու համար։

Add new comment