Արևմուտքում կասկածում են, որ Փեզեշքիանի օրոք Իրանի հետ հարաբերությունները կբարելավվեն
Իրանի Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված արևմտյան դիվանագետները կասկածում են, որ այդ երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնավարման օրոք Թեհրանի հետ հարաբերությունները կբարելավվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «The Financial Times» պարբերականը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
Արևմտյան դիվանագետների համոզմամբ՝ Իրանում գործող քաղաքական համակարգը, որը պարտադրում են հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Փեզեշքիանին թույլ չեն տա ծավալուն ներքին փոփոխություններ կատարել երկրում և փոխել նրա արտաքին քաղաքական գիծը։
«Մենք լսում ենք Փեզեշքիանի խոսքերը մեծ հետաքրքրությամբ, բայց խոսքերի ժամանակն անցել է։ Մեզ գործողություններ են պետք»,- պարբերականի հետ զրույցում ասել է արևմտյան դիվանագետներից մեկն անանուն մնալու պայմանով։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահի պաշտոնում ընտրվել է բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը՝ ստանալով ձայների 53․6 տոկոսը։
Add new comment