Submitted by G.Avetisyan on
698

Հայաստանն ու Իրանն անհրաժեշտ են համարում 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: «Ողջունել եմ դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ:

Վերահաստատել եմ պատրաստակամությունը շարունակել բազմոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով»,- ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Գնել Սանոսյանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ 

Ընդգծվել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

 

Add new comment