Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը
Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ամերիկյան կողմի հրավերով Վաշինգթոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հուլիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վաշինգտոնում եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։
Add new comment