Submitted by detq-editor on
դետք

Մենք ցանկանում ենք խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է հրավիրել:

Հարցին, թե կարող է արդյոք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվել մինչև այս տարվա վերջ, Էրդողանն ասել է․ «Այդ հարցում որոշում կայացնողն Իլհամն է, ոչ թե ես։ Իհարկե, մենք ցանկանում ենք համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամը, ինձ հետ հանդիպումներում էլ է ասել, որ իրենք ևս կողմ են դրական քայլերին»:

 

Add new comment