Submitted by detq-editor on
դետք

Էրդողանն անդրադարձել է պաշտպանական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև պաշտպանական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցին։ 

«Այնտեղի (նկատի ունի Հարավային Կովկասը - խմբ․) խաղաղությունը խաթարելը կամ խաղաղության վրա ստվեր գցելն ընդհանրապես տեղին չի լինի։ Այսօր էլ Մակրոնի հետ հանդիպում ենք ունեցել։ Սակայն հետո եթե անհրաժեշտ լինի, այս թեմայի վերաբերյալ Մակրոնի հետ կքննարկենք։ Մոտ ժամանակներս կրկին հանդիպելու ենք։ Եվ եթե բացասական որոշ զարգացումներ տարածաշրջանում լինեն, դա ևս նրա հետ կքննարկենք»,- ասել է Էրդողանը։

Add new comment