Թուրքիայի նախագահը զգուշացնում է ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության մասին
Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատման ցանկացած հավանականություն «անհանգստացնող է», հաղորդում է պաշտոնական «Anadolu» գործակալությունը։
Էրդողանը նման հայտարարություն է արել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը ծրագրում է «պատասխան միջոցներ» ձեռնարկել՝ զսպելու դաշինքի «շատ լուրջ սպառնալիքները»:
«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության հավանականությունը, անկասկած, մտահոգիչ է,- ասել է Թուրքիայի ղեկավարը։- Ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել այդպիսի արդյունքի, պետք է գիտակցաբար խուսափել»:
Add new comment