Submitted by detq-editor on
Հայաստանն ու Թուրքիան նոր թափ կհաղորդեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին. Սերդար Քըլըչ

Հայաստանն ու Թուրքիան նոր թափ կհաղորդեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին. Սերդար Քըլըչ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնվել են նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին: Այս մասին Քըլըչն ասել է «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում։

Քըլըչը հայտնել է, որ Արարատ Միրզոյանը և Մևլութ Չավուշօղլուն համաձայնվել են ամեն հնարավոր բան անել, որպեսզի Մարգարայի սահմանային կամուրջը կարողանան գործարկել։

«Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել այս խնդրի շուրջ աշխատանքներին նոր թափ հաղորդել։ Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավորինս ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել»,- ասել է նա։

Վերջինս նաև վստահություն է հայտնել, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։

Add new comment