Submitted by A.Muradyan on
1110

Բաքուն ցանկանում է անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Բաքուն մտադրություն ունի դառնալու ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է երկրի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում։

ԲՐԻԿՍ (անգլ.՝ BRICS - Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) - ի սկզբանե հինգ երկրից կազմված խումբ, որի անդամ էին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։

Կառույցին արդեն անդամակցում են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:

Add new comment