Այսօր կարծես որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան
Ժամանակին, երբ ակտիվ շրջանառության մեջ դրվեց կոմունիկացիաների ապաշրջափակման թեման, դա ներառում էր տարածաշրջանային բոլոր ճանապարհների բացում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը
«Սակայն Թուրքիայի ու Բաքվի Հանրապետության (խմբ․) ջանքերով և պաշտոնական Երևանի պարտվողական/զիջողական քաղաքականության հետևանքով ներկայումս թեման միջազգային օրակարգում ամրագրում է ստացել «զանգեզուրյան միջանցքի» համատեքստում:
Բացի նրանից, որ թուրանական քաղաքական գծի կրողներն ամեն գնով փորձում են ճանապարհը միջանցքի վերածել, այսօր կարծես որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար»,- գրել է նա:
Add new comment