Submitted by A.Gevorgyan on
hdyus

Ղազախստանում անցկացված միջազգային զորավարժությանը Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են ուսումնական թռիչքներ

Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացված «Մենք միասնական ենք - 2024» միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում ադրբեջանական օդուժը մարտական թռիչքներ է կատարել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։  

Ստուգվել է ռազմական օդաչուների առողջական վիճակը, ըստ ուսումնական պլանի, «Սու-25ՄԼ» ինքնաթիռները կատարել են ցերեկային և գիշերային թռիչքներ։

Հուլիսի 8-ին Ղազախստանում մեկնարկել են «Բիրլեստիկ-2024» միջազգային զորավարժությունները և շարունակվելու են մինչև հուլիսի 17-ը։ Զորավարժություններին մասնակցում են Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերը։ Ըստ Ղազախստանի պաշտպանության նախարարության՝ հինգ երկրների ռազմական ստորաբաժանումները զինված հակամարտությունը տեղայնացնելու համատեղ գործողություններ են իրականացնելու։ Զորավարժություններին մասնակցում են շուրջ չորս հազար զինվորական, ինչպես նաև մինչև 700 միավոր զինտեխնիկա։

Add new comment