Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ընդունել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանին։
«Վերջին մի քանի տարիներին Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունները զարգացել են։ Այսօրվա մեր հանդիպումներում մենք վերանայեցինք մեր երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Մենք քննարկել ենք բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները։ Այս համատեքստում մենք ցանկանում ենք աշխուժացնել թուրք-սաուդյան կոորդինացիոն խորհուրդը, որը հիմնել ենք 2016 թվականին և իր առաջին հանդիպումն անցկացրել Անկարայում 2017 թվականին»,– նշել է Հ․ Ֆիդանը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Ֆիդանը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա վերջին շաբաթներին շատ կարևոր քայլ էր ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության առումով․ «Այսօր մեր հանդիպումներում մենք հաստատեցինք մեր ընդհանուր կամքը՝ առավել ամրապնդելու մեր պաշտպանական համագործակցությունը»։
Add new comment