Petrosyan

Բաքուն պատերազմի միջոցով միջանցք չի ստանալու․ նրանք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել․ փորձագետ․ «News.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հայաստանի համար կենսական խնդիր է կոմունիկացիոն ծրագրից դուրս չմնալը, սա եզակի շանս է մեզ համար անցած 3 տասնամյակների ընթացքում կորցրած հնարավորություններից հետո գոնե այս ծրագրից դուրս չմնալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին:

«Չեմ հիշում, որ մենք երբևէ միջազգային  որևէ լուրջ ծրագրի մաս եղած լինենք: Մենք մի հատ հյուսիս-հարավ արդեն ավելի քան մեկ տասնամյակ է չենք կարողանում կառուցել: Սա խոսում է մի պետության մասին, որը աշխարհի իրողություններին համահունչ չի շարժվում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս ճանապարհի մաս դառնանք, որովհետև մեծ հաշվով այն նաև անվտանգություն է ապահովելու: Պատկերացրեք, եթե այն դառնա առանցքային ճանապարհը արևելքի և արևմուտքի միջև, սա դառնալու է նաև անվտանգության լրջագույն գործոն: Ինչքա՞ն դերակատար է շահագրգռված լինելու, որպեսզի այս ճանապարհի երկրներում լինի խաղաղություն»,-ասել է փորձագետը:

Նրա խոսքով, այս ամենը հասկանում են նաև Թուրքիան ու Բաքվի Հանրապետությունը (խմբ․), այդ պատճառով  էլ փորձում են «հնարավորինս բարձր գնով վաճառել այդ 44 կիլոմետրանոց անցումը»:

«Կարծում եմ, որ այս պահին Բաքվի Հանրապետության (խմբ․) և Թուրքիայի օրակարգում այդ միջանցքը ռազմական ճանապարհով ստանալու տարբերակը չկա, իրենք փորձում են դիվանագիտական ճնշում գործադրել՝ ընդ որում փորձում են այլ երկրների հնարավորություններն օգտագործել: Պատերազմ չի լինելու, Բաքվի Հանրապետությունը (խմբ․) պատերազմի միջոցով միջանցք չի ստանալու: Նրանք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել, ասել՝ արագացրե՛ք, կենսական նշանակության ճանապարհը բացենք, բայց ես վստահեցնում եմ՝ այդ ճանապարհը մինչև 2030 թվականը չի գործելու»,-նշել է Արմեն Պետրոսյանը՝ շեշտելով, որ միայն 3-4 տարի է պետք, որ ՀՀ տարածքում այդ ենթակառուցվածքները նախապատրաստվեն, 2 տարի էլ Բաքվի Հանրապետությանն (խմբ․) է պետք:

Add new comment

From the author