Submitted by detq-editor on
Իրանի պաշտպանական արտադրանքի արտադրությունն աճել է երեք անգամ․ Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանական արտադրանքի արտադրությունն աճել է երեք անգամ․ Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ երկրի պաշտպանական արտադրությունն աճել է երեք անգամ, իսկ պաշտպանական արտադրանքի արտահանումը՝ հինգ անգամ: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գրոծակալությունը։

Աշտիանին շեշտել է, որ Իրանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում գտնվում է կատարյալ իրավիճակում․ «Մեր զինված ուժերը նույնպես հեղինակությամբ պաշտպանում են երկիրը»։

Իրանի պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև երկրի կենտրոնական Սպահան քաղաքում անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացված հարձակման կատարողների ձերբակալությանը։ Նրա խոսքով՝ այդ հարձակումն իրականացրել է երկրի այն թշնամին, որը չի կարող հանդուրժել Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը։

Աշտիանին շեշտել է, որ նման գործողությունները հակառակորդի թուլության և հուսահատության արդյունք են։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են հարձակումն իրականացրած անձանց։ Իրանական կողմի պնդմամբ՝ հարձակման իրականացմանը մասնակցել են նաև իսրայելական վարձկանները։

Add new comment