Submitted by detq-editor on
Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման հետաքննությունը շարունակվում է. Իրանի գլխավոր դատախազ

Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման հետաքննությունը շարունակվում է. Իրանի գլխավոր դատախազ

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակման հեռաքննությունը շարունակվում է։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Մոնթազերին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Մոնթազերին շեշտել է, որ միջադեպի հենց սկզբից Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտական ​​և երկկողմ համագործակցության միջոցով հետաքննել և հետամուտ է եղել դեպքի բոլոր ասպեկտներին:

Նա հույս է հայտնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Իրանի և Ադրբեջանի միջև դատական ​​և քաղաքական համագործակցությունը կհանգեցնի երկու ժողովուրդների միջև խորը կապերի զարգացմանը։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ զինված հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով սպանվել է դեսպանատան անվտանգության խմբի ղեկավարը, դեսպանատան ևս երկու աշխատակից վիրավորվել էր։

Միջադեպից անմիջապես հետո Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպն ահաբեկչություն չէ, քանի որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։ Ադրբեջանական կողմն ամենաբարձր մակարդակով հարձակումը որակում է որպես ահաբեկչություն։

 

Add new comment