gtrf

Իսրայելի և Լիբանանի միջև իրավիճակը կտրուկ սրվել է

Լիբանանյան «Հըզբոլլահ»-ը և նրա պաղեստինյան դաշնակից ՀԱՄԱՍ-ը հայտարարել են, որ շաբաթ օրը հրթիռակոծել են իսրայելական դիրքերը՝ իբրև վրեժ՝ հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների մահվան և Գազայի հատվածում պատերազմի համար, հայտնել է Al Arabiya-ն:Լիբանանի ազգային գործակալությունը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացիները, նրանց թվում՝ երեխաներ, վիրավորվել են, երբ «թշնամու անօդաչու թռչող սարքը սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա՝ իրենց վրանի մոտ, թիրախավորել է դատարկ ավտոմեքենան»։

Մարջայունի պետական ​​հիվանդանոցը ղեկավարող բժիշկ Մուենես Քալաքեշն ասել է, որ կինը և նրա երեք երեխաները, որոնցից երկուսը անչափահասներ են, Բուրջ ալ-Մուլուկ շրջանում հարվածից հետո բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել են:Նրանց թվում է ծանր վիճակում գտնվող՝ բեկորային վնասվածքներ և գլխի վերք ստացած 11-ամյա մի տղա, Ֆրանսպրեսին պատմել է Քալաքեշը:

«Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ «տասնյակ «Կատյուշա» հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի Դաֆնե շրջանի ուղղությամբ, որն, ըստ խմբավորման՝ իր առաջին թիրախն է՝ ի պատասխան խաղաղ բնակչության վրա հարձակումների: Ավելի վաղ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան նախազգուշացրել էր, որ Իրանի աջակցությունը վայելող իր խմբավորումն ավելի շատ հարվածներ կհասցնի Իսրայելի թիրախներին, եթե Իսրայելի հարվածներն ավելի շատ խաղաղ բնակիչների սպանության պատճառ դառնան:

Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ի զինված թևը՝ Էզեդին Ալ-Քասամ բրիգադը, հայտարարել է, որ հարավային Լիբանանից հրթիռներ է արձակել Վերին Գալիլեայում իսրայելական ռազմական դիրքերի վրա՝ «Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ սիոնիստական ​​հաշվեհարդարին ի պատասխան»:

Աղբյուրը՝ News.am

Add new comment