Abrahamyan

Բաքուն «300 հազար փախստականների վերադարձի» թեման փորձում է վերածել բանակցային օրակարգի առանցքային դրույթի․ Աբրահամյան

Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Բաքվի Հանրապետությունը (խմբ․) իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Բաքվի Հանրապետություն (խմբ․) բանակցային օրակարգի առանցքային դրույթի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՀՀ իշխանության քաղաքական երկչոտությունն ու իրադրությանը համարժեք չարձագանքելու վարքագիծը բերել է նրան, որ տարիներ առաջ զավեշտալի, անլուրջ, որևէ հեռանկար չունեցող ադրբեջանական քարոզչական հնարքները վերածվում են քաղաքական պահանջների:

Տեղի կառավարիչն իր «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի»,- գրել է նա:

Add new comment