Ադրբեջանի և Չինաստանի միջև քննարկվել է ռազմական ոլորտում համագործակցությունը
Պաշտպանության ազգային համալսարանում հանդիպում է կայացել Ադրբեջան կատարած այցով Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Ռազմական գիտությունների ակադեմիայի պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները։
Քննարկվել են նաև ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և ադրբեջանական բանակի զինծառայողների համար չինարեն լեզվի ուսուցման հարցերը։
Add new comment