Զենքի ձեռքբերման քննական կարգում կատարվել են փոփոխություններ
«Ազատազէն» ԿՀԿ-ն տեղեկացնում է զենքի ձեռքբերման համար քննական կարգում նոր փոփոխությունների մասին․
«Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված՝ զենքի ձեռքբերման համար քննական կարգում հուլիս ամսին կատարվել են մի քանի փոփոխություններ․
- Կատարվել են թարմացումներ քննական հարցաշարում
- Գործնական քննության արդյունքների հաշվարկը լինելու է գումարային՝ սխալվելու 1 հնարավորությամբ։
- Գործնական քննության ընթացքում անվտանգության կանոնների ցանկացած խախտման դեպքում դիմորդը ստանում է անբավարար գնահատական։
- Ոչ մի թիրախի խոցում չունենալու դեպքում դիմորդը ստանում է անբավարար գնահատական»։
Գործնական քննության վճարը սահմանվում է 5․000 ՀՀ դրամ։
Կազմակերպությունը նաև տեղեկացնում է, որ Ազատազէնում զենքի ձեռքբերման առաջիկա քննությունը անկացվելու է օգոտստոսի 1-ին։
Add new comment