Ադրբեջանը Ռուսաստանում և այլ հարթակներում միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին․ Հաջիզադե
Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ հարթակներում։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, թե Մոսկվան պատրաստ է կազմակերպել կողմերի հանդիպում։
Ավելի վաղ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար կողմերի նախընտրած երկկողմ ձևաչափով։
Add new comment